• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հրավերով կազմակերպված ընդունելությանը

05 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահի նստավայրում՝ Ելիսեյան պալատում, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հրավերով Փարիզում հավատարմագրված կին դեսպանների ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Պաշտոնական միջոցառման ընթացքում մասնակիցների միջև տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ ժամանակակից հասարակություններում կանանց և տղամարդկանց միջև իրավունքների և հնարավորությունների հավասարության ապահովման, հանրային կյանքում որոշումների կայացման գործընթացներում կանանց գործուն դիրքի, միջազգային հարաբերություններում կանանց դրական ներգրավվածության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական ներկայիս մարտահրավերներում կանանց խոցելիության և միաժամանակ դրանց հաղթահարման գործում նրանց վերապահված կարևոր դերի մասին։ Հատուկ ընդգծվեց խտրականություններից և կարծրատիպերից զերծ և համընդհանուր հասանելիություն ապահովող կրթության հարցում պետությունների հետևողական հանձնառության կարևորությունը՝ ի նպաստ հիմնարար իրավունքների, ազատությունների և հավասարության երաշխիքով ապագայի կերտման։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: